Ինչու՞ Գրքի հարթակ


Գրահրատարակչական  ոլորտն առանձնանում է մշակույթի և գործարարության յուրահատուկ համադրությամբ: Գրահրատարակչական ոլորտի արդյունավետության աստիճանը ձևավորվում է շնորհիվ այն գործոնների համատեղման, որոնք   պայմանավորված   են  տնտեսական ու տեխնոլոգիական աճի և գործող նորմատիվային  օրենսդրական բազայի մակարդակով, սակայն կախված են նաև մարդկային զարգացման այնպիսի գործոններից, ինչպիսիք են գրագիտությունը, կրթությունը, հասարակական կյանքին քաղաքացիների մասնակցությունը: Որպես մշակության արդյունաբերություն, կայացած գրահարատարակչական ոլորտը կարող է շոշափելի ներդրում ունենալ ազգային ՀՆԱ-ի և բնակչության զբաղվածության մեջ, ինչպես նաև կարևոր նախապայման լինել` ստեղծագործական ունակությունների, քննադատական մտքի զարգացման, հասարակական երկխոսության և, ի վերջո, ժողովրդավարական հասարակության համար. Ամբողջ աշխարհի գրքի ոլորտի ստեղծագործողները, գրքարտադրողներն ու գրատարածները առնչվում եմ միևնույն հիմնախնդիրներին` սկսած ընթերցելու սովորույթի փոփոխությունից և նոր տեխնոլոգիաների ասպարեզում ԶԼՄ-ների մրցակցությունից,  ընդհուպ մինչև լեզվական բազմազանության վտանգները: Զարգացող և տնտեսական նոր համակարգի անցնող երկրներում, ինչևէ, այդ խոչընդոտներին հավելվում են ենթակառուցվածքային կտրուկ սահմանափակումները, պետական ոչ համարժեք քաղաքականության բացակայությունն ու լեզվական սահմանափակ շուկան:


  Կարողությունների զարգացում ուսումնասիրություններ Երկխոսություն Միջոցներ  
   
           
«Գրքի հարթակ» նախագիծը Next Page հիմնադրամն իրականացնում է Հայաստանի գրականության հիմնադրամի (Հայաստան), Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան), Վրաց գրահրատարակիչների Ասոցիացիայի (Վրաստան), Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) հետ համատեղ և Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ: Նախագծի գաղափարը համահունչ է տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարմանն աջակցելուն և Եվրոպական Միության հետ համատեղ Արևելյան գործընկերության տարածաշրջանի պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցությունը խթանելուն ուղղված Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի ընդհանուր նպատակին: Հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գրքի ոլորտները աջակցություն կստանան այն խնդիրների հաղթահարման համար, որոնք այսօր ծառացած են հրատարակիչների, հեղինակների ու թարգմանիչների առջև:
 


Վերջին նորությունները
05/08/2014
Book Platform staff and stakeholders gathered in Tsaghkadzor, Armenia in the end of July 2014 for a week-long final self-evaluation and sustainability session on the project.
Կարդալ ավելին…
04/08/2014
Final Press-Conference of the Book Platform Project
Կարդալ ավելին…
17/07/2014
Press Release: Final Press-Conference of the Book Platform Project
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ