Գրքի հարթակ նախագիծը 2013 թ. Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում

2013 թ. հոկտեմբերի 10, Ֆրանկֆուրտ
Հրատարակիչների և գրքի ոլորտի բոլոր  մարդկանց` աշխարհում ամենամեծ մասնագիտական հնգօրյա հավաքի ընթացում հարյուրավոր միջոցառումներ են անցկացվում; Այս տարի դրանցից մեկը կազմակերպել էր Գրքի հարթակ նախագիծը՝  ցուցադրելով իր ուսումնասիրությունները Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գրքի ոլորտների վերաբերյալ: Համարձակ քայլ կարող է  դիտվել մեկ շնորհանդեսում երեք այդքան տարբեր երկրներ ընդգրկելու որոշումը, սակայն միջոցառումը, այնուամենայնիվ, ստացվեց, և բոլոր ուսումնասիրություններին ու երկրներին հետաքրքիր անդրադարձներ եղան: Ռուդիգեր Վիշենբարթի համառոտ ակնարկից հետո, քննարկման մասնակիցները կարճ ժամանակ ունեին պատասխանելու միջոցառումը վարողի հարցերին: Ուկրաինայի Կալվարիա հրատարակչատան ներկայացուցիչ Անետա Անտոնենկոն խոսեց ռուսական գրքի մրցակցության և դրա դեմ բարձրորակ գրականություն թողարկելու միջոցով պայքարելու  մասին: ՀՀ  մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը կենտրոնացավ երկրի հրատարակչական ոլորտում պետության դերի վրա, դեր, որը Հայաստանում ավելի վճռական է թվում գրքի ոլորտի հեռանկարի հարցում, քան այլ երկրներում: Վրաստանի հրատարակիչներից Զազա Շենգելիան շոշափեց այսօրվա վրաց հրատարակչության կենսունակության և նոր, փոքր կազմակերպությունների տարածման թեման: 

Նախագծին նվիրված քննարկումներն ուշադրություն գրավող մյուս հետաքրքրությունների համեմատ /սնունդ, խմիչք, ընդունելություն վրացական տաղավարում ևն/ ավելի քան հետաքրքիր էին: Շուրջ  35 հրատարակիչներ, փորձագետներ, մշակութային կազմակերպութուններ, գրողներ և ֆինանսավորողներ եկան 5-րդ սրահ՝ երկխոսության,   քննարկման և հարցեր բարձրացնելու: Վլադկա Կուպսկան Ֆրանկֆուրտի տոնավաճառի Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դիվիզիոնի մենեջերը նախագծի միջոցառումն անվանեց  «լավագույնս կազմակերպված հանրային շնորհանդես»: 


Բացի այդ, Ֆրանկֆուրտում, թարգմանությունները ֆինանսվարող գործակալությունների տարեկան հավաքի ժամանակ Յանա Գենովան նշել  է  երեք երկրների լեզուներից և  լեզուներով թարգմանությունների քարտեզագրման գործում նախագծի ներդրումը: Այդուհանդերձ, նախագծի միջոցառումների վերաբերյալ խոսակցություն բացելու ամենարդյունավետ միջոցը սեփական արդյունքներն են հրատարակչության, ընթերցանության և թարգմանությունների ոլորտներում, որոնք հայտնի են (քննարկվել են, քննադատվել ևն) թե թիրախ երկրների և թե Եվրոպայի լսարանին: «Նախքան Վրաստան այցելելս կարդացել եմ վրաց հրատարակչության ուսումնասիրության էլեկտրոնային նախնական տարբերակը», -ասաց ՖԳՏ  միջազգային բաժնի տնօրեն Տոբիաս Վոսը Յանա գենովայի հետ զրուցելիս, -«և այն համարում եմ չափազանց օգտակար»: 


Ուսումնասիրությունների  քննարկումները դեռ չեն  ավարտվել. Բոլորը կարող են մեկնաբանել նախագծի միջոցառումներըն www.bookplatform.org կայքի համապատասխան բաժնում կամ կապ հաստատել նախագծի գործընկերների հետ


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 


For more pictures and a chance to leave comments and remarks, please, visit our album in facebook

Video



Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
30/09/2013
The Book Platform project of Next Page Foundation presents and discusses ground-breaking research on the book industries of Armenia, Georgia and Ukraine at Frankfurt Book Fair 2013
Կարդալ ավելին…
14/10/2013
Գրքի հարթակ նախագիծը 2013 թ. Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ