Ընթերցողների և ընթերցանության ավանդույթների քաղաքականության ուսումնասիրությունը

Ընթերցանության համակարգի 2012 թ. ուսումնասիրության արդյունքները
Գրքի հարթակ նախագծի շրջանակում իրականացված «Ընթերցողների և ընթերցանության ավանդույթների քաղաքականության ուսումնասիրությունը» վրաց հրատարակչական ոլորտի առաջին լայնածավալ նախագծերից մեկն է: Այս հետազոտության նպատակը գիրք ընթերցողներին և գնողներին ուսումնասիրելն է ` հաշվի առնելով նրանց պահանջները և սովորությունները: Հետազոտության ընթացքում առանձնացվել են գրահրատարակիչներին հետաքրքրող բազմաթիվ միտումներ:

Հիմնական եզրահանգումներն ու միտումները
Հետազոտության արդյուքների մեջ առանձնացվել են հետևյալ միտումները.
  • «Ընկերների/ազգականների խորհուրդները» մեծ ազդեցություն ունեն սպառողների վրա՝ գրքի ընտրության հարցում թե´ ընթերցելու և թե´ գնելու ժամանակ;
  • Ընթերցելու գիրք ընտրելիս կարևոր ազդեցություն ունի գրքի բովանդակությունը և հեղինակը: Ինչ վերաբերում է գնելուն, ապա գինը որոշիչ դեր ունի;
  • Տարբեր տեսակի գրքերի մեջ գեղարվեստականն ամենամեծ պահանջարկ ունեցողներից է;
  • Տունն ամենահարմարն է ընթերցելու համար, գրադարաններ հազվադեպ են այցելում, բավականին տարածված է աշխատավայրում ընթերցելը;
  • Սպառողները գրքերի մեծ մասը ձեռք են բերում գրախանութներից;
  • Հետաքրքիր է գիրքը որպես նվերգնելու միտումը;
  • Վրաց սպառողներն էլեկտրոնային գրքեր գրեթե չեն օգտագործում, նրանք նախընտրում են տպագիր տարբերակները;
  • Հարցվողների մեծամասնությունը չի կարդում իր երեխաների համար;
  • Կին հարցվողներն ավելի հաճախ են գիրք կարդում իրենց երեխաներին, քան տղամարդիկ, այդ պատճառով էլ նրանք ավելի շատ են մանկական գրքեր գնում:
  • Հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղաքաբնակներն ավելի շատ են կարդում/գնում գրքեր, քան   գյուղաբնակները, ուստի վերջիններիս ծախսերն ավելի քիչ են քան քաղաքացիներինը:  
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ: «Ընթերցանության համակարգի 2012 թ. ուսումնասիրության արդյունքները»


Բեռնել անգլերեն լեզվով


  1. Էքսպերտո խորհրդատվական և մարկետինգային հետազոտությունների ընկերության իրականացրած «Վրաստանում ընթերցանության համակարգի» ուսումնասիրությունն առկա է այստեղ  անգլերեեն (Word և PDF) և վրացերեն (Word և PDF) լեզուներով. Հետազոտությունը պարունակում է ընթերցանության ուսումնասիրության հարցաթերթիկ, հաճախականության և հարաբերակցության աղյուսակներ, ինչպես նաև հավելվածներ:
  2. Ուսումնասիրության արդյունքների մեկնաբանությունները:
  • Գեորգի Կեկալիձեի  (Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն). կարելի է բեռնել այստեղ անգլերենով (Word և PDF):
  • Մաշո Սամադաշվիլիի (գրական լրագրող). առկա է անգլերենով  (Word և PDF):
Այս հրատարակությունը մշակվել է Next Page հիմնադրամի գրքի հարթակ նախագծի կողմից: Գրքի հարթակ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում: 

Այս հրատարակությունը իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Այս հրատարակության բովանդակության համար պատասխանատու են միայն հեղինակները, և այն ոչ մի կերպ չի ներկայացնում Եվրոպական միության տեսակետը:    



 
Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
28/02/2013
The Book Platform project and the Georgian Publishers and Booksellers Association invite you to a public presentation and discussion of the Readership Study in Georgia. The event will take place on the March 4, 2013 at 16:00h
Կարդալ ավելին…
28/02/2013
Մամլո հաղորդագրություն` Ընթերցանության վերաբերյալ հանրային քննարկումներ` Վրաստան
Կարդալ ավելին…
06/03/2013
The presentation and the discussion of the survey Reading Habits in Georgia was held in the conference room of the National Parliamentary Library of Georgia on March 4, 2013. With a rusty weather outside, one of the common habits of Georgians could
Կարդալ ավելին…
23/05/2014
Press Release: Public Presentation and Discussion of The Readership Study in Georgia
Կարդալ ավելին…
05/06/2014
On 31st May the book store "Book City" in Tbilisi hosted a professional conversation-discussion on reading habits in Georgia, based on the results of the research done in 2012, conducted within the Book Platform project.
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ