Ընթերցանության խթանում

17-18.05.2013
2012 թ. մայիսի 17-18-ին Լվովի մանկական միջազգային փառատոնի ընթացքում տեղի ունեցավ միջազգային սեմինար Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի ներկայացուցների համար: «Ընթերցանության խթանում երեխաների և երիտասարդների շրջանում» վերտառությամբ սեմինարն իրականացվել է Next Page հիմնադրամի (Բուլղարիա) Գրքի հարթակ նախագծի և Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) աջակցությամբ: 

Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի` ընթերցանության խթանմամբ զբաղվող մասնագետները, մանկավարժները, հետազոտողները և գրադանավարները (այդ թվում նաև Ուկրաինայի «Լավագույն ընթերցող» մրցույթի կազմակերպիչները) հավաքվել էին Լվովի երկօրյա սեմինարին`փոխանակելու երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման փորձը: 

Սեմինարը բացեցին Լվովի մարզային խորհրդի պատասխանատու աշխատող Բոհդան Կորդոնը և Իրինա Մագդիշը` Լվովի քաղաքային խորհրդից, ովքեր  հաստատեցին տեղական մարմինների հանձնառությունը` Լվովում և Ուկրաինայում  ընթերցանությունը խթանելու մասին:
 
    Սեմինարը հաջող էր թե´ բաց քննարկումերի և թե´ակտիվ շփման առումով, երկու օրը հագեցած էր Էլժբետա Օլշեվսկայի` «Երեխաները արժեքների աշխարհում» և «Կրթություն ընթերցանության միջոցով» և պր. Սիգրիդ Ֆահրերի «Թվային դարաշրջանում ընթերցանության ասպեկտների մասին» օգտակար զեկույցներով: Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև Բոն քաղաքի խորհրդի հատուկ հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրին ընթերցանության հետաքրքիր և հաջողակ նախաձեռնություններ: Ելենա Բաշունի և Ելենա Լյուբլիանսկայի վարած միջոցառման ժամանակ մասնակիցները ժրաջան աշխատում էին և փորձում էին մշակել մեթոդոլոգիա և գործնական քայլեր ընթերցանության զարգացման հետագա գործողությունների համար, որը նրանք կիրականացնեն իրենց քաղաքներում և գյուղերում:

    Gallery


     
    Մեկնաբանություններ

    Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

    Լրացուցիչ տեղեկություն
    Առնչվող նորություններ
    11/04/2013
    ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ Երկօրյա ինտերակտիվ սեմինար` երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության խթանման բազմազան մեթոդների
    Կարդալ ավելին…
    14/05/2013
    Detailed program for the Promotion of Reading training is now available
    Կարդալ ավելին…
    15/05/2013
    Press Release: Reading Promotion for Children and Youth
    Կարդալ ավելին…
    04/06/2013
    On May 17-18, 2013, during the Lviv International Children's Festival the international training seminar for participants from Ukraine, Armenia and Georgia was held. The seminar titled «Reading Promotion for Children and Youth» was implemented
    Կարդալ ավելին…

    Ավելի շատ նորություններ

    Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ