03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

Read the newsletter in English!
 
იხილეთ საინფორმაციო ბიულეტენი ქართულ ენაზე!
 
Читайте вісник українською мовою!
 

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15 

‹‹Գրքի հարթակ›› նախագծի աշխատակազմը շնորհավորում է Նոր Տարին և ցանկանում է, որ այն հարուստ լինի հրաշալի նոր գրքերով, գերազանց թարգմանություններով և ոգեշնչող հեղինակներով: 

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագրի այս համարում՝
  • Նոր գործընկեր Հայաստանում
  • ‹‹Գրքի հարթակ›› նախագծի 2014 թ.-ի կարևորագույն իրադարձություններ
  • ‹‹Գրքի հարթակ›› նախագծի 2013 թ.-ի միջոցառումները լուսանկարներում:


Նոր գործընկեր Հայաստանում

Նորտարվա սկզբին ‹‹Գրքի հարթակ›› նախագծի կազմը ուրախ է հայտնել, որ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ մեկ տեղ Հայաստանում ծրագրի երկրորդ գործընկեր է դարձել Հայ գրականության հիմանդրամը: Հիմնադրամը ապահովում է հայ գրականության համաշխարհային տարածումը և ճանաչումը, ինչպես նաև աջակցում է Հայաստանում գրքի ոլորտի զարգացմանը: Հիմնադրամի նպատակն է հայ գրականության վերաբերյալ տեղեկատվության տարածումը, հեղինակների առաջխաղացումը ինչպես Հայաստանում այնպես էլ միջազգային ասպարեզում: Հիմնադրամը իրականացնում է հայ գրականության թարգմանության աջակցություն, մասնակցում է միջազգային գրքի ցուցահանդեսներին, ինչպես նաև կազմակերպում է գրքի ոլորտի մասնագետների վերապատրատման ծրագրեր, սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ:

2014թ.-ին Հայաստանում ծրագրի գործունեությունը կիրականացնեն ծրագրի ղեկավար Արևիկ Աշխարոյանը և ծրագրի օգնական Լիաննա Աղամյանը:


  ‹‹Գրքի հարթակ›› նախագծի 2014թ.-ի կարևորագույն իրադարձություններ

փետրվարի 21-22, 2014         ապրիլ, 2014        
                     
Թարգմանության միջոցով գրականության առաջխաղացման ոլորտի մասնագետների գործնական վերապատրաստում
        Նոր ուսումնասիրություններ հետևյալ թեմաներով ‹‹Վրացերենից և վրացերեն թարգմանություններ››, ‹‹Թարգմանություններ հայերեն›› և ‹‹Ընթերցանության մակարդակը Ուկրաինայում››:
        Ալյ միջոցառումներ, հասարակական քննարկումներ և քաղաքականության վերաբերյալ բանավեճեր:
                     
փետրվարի 18-20, 2014        
մայիս 2014, Թբիլիսիի գրքի ցուցահանդեսի ընթացքում
        ԵՄ և միջտարածաշրջանային կապերի հաստատում և մասնակցություն միջոցառումներին:
                     


  ‹‹Գրքի հարթակ›› նախագծի 2013թ.-ի միջոցառումները նկարներում














«Գրքի հարթակ» նախագիծը աջակցում է գրքի ոլորտի առողջ, կայուն և բաց գործունեության ստեղծմանը,նոր հմտությունների ձեռք բերմանը, միջազգային կապերի հաստատմանը «Եվրոպական հարևանության քաղաքականության›› երեք երկներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում: «Գրքի հարթակը» Next Page հիմնադրամի նախագիծն է, որը իրականացվում է «Հայաստանի գրականության հիմնադրամի›› (Հայաստան), «Հրատարակիչների ազգային ասոցիացիայի›› (Հայաստան), «Վրաց հրատարակիչների ասոցիացիայի›› (Վրաստան), «Հրատարակիչների ֆորումի›› (Ուկրաինա) հետ համագործակցությամբ և «Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի›› աջակցությամբ:


 

Տես բոլորը․․․

Վերջին նորությունները
05/08/2014
Book Platform staff and stakeholders gathered in Tsaghkadzor, Armenia in the end of July 2014 for a week-long final self-evaluation and sustainability session on the project.
Կարդալ ավելին…
04/08/2014
Final Press-Conference of the Book Platform Project
Կարդալ ավելին…
17/07/2014
Press Release: Final Press-Conference of the Book Platform Project
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ