Ուսուցում

Գրքի հարթակի կարողությունների զարգացման գործունեությունը կենտրոնացած է ուսուցողական միջոցառումների վրա:Նախագիծը ընդհանուր առմամբնախատեսում է 2-3-օրյա 9 սեմինար` ներառելով միջազգային և տեղական ուսուցանողների և համաուսուցանողների: Միջոցառումների հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների գործնական հմտությունները, ինչպես նաև նպաստել որոշակի ոլորտներում եվրոպական և տարածաշրջանային փորձիըմբռնմանը: Որոշ սեմինարներ կլինեն տարածաշրջանային, մի քանիսը` ազգային, մեկը կանցկացվի հեռակա կարգով: Միևնույն գործունեության մեջ տարբեր ենթաոլորտների/երկրների ներկայացուցիչների մասնակցությունը կստեղծի պայմաններ միջոլորտային և տարածաշրջանային համագործակցության համար: Նախատեսված ոլորտերում կընդգրկվեն` ռազմավարական պլանավորում,գրքի ոլորտում մասնագիտական ասոցիացիաների և ՀԿ-ներիկառավարում և դրամահայթայթում, հաղորդակցման և պրոպագանդման տեխնիկա, հեղինակային իրավունքի հիմնահարցեր, լսարանի ներգրավում էլեկտրոնային հրատարակություն, ընթերցանության և թարգմանական գրականության խթանման ժամանակակից մեթոդներ:
 
 
 
 
 
 
 

Book Platform Final Conference

19-25 July 2014 in Tsaghkadzor, Armenia

ավելին ...

 
Թեմաներ Այս ֆիլտրը նեղացնում է Ձեզ հետաքրքրող թեմաների շրջանակը: Միաժամանակ կարող եք ընտրել մեկից ավելին:
Շահառու երկիր Այս ֆիլտրը նեղացնում է Ձեզ հետաքրքրող երկրների շրջանակը: Միաժամանակ կարող եք ընտրել մեկից ավելին:
Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ