Թարգմանությունների վերաբերյալ հանրային քննարկումներ` Հայաստան
Երևան, 27.02.2013 թ.
2013 թ. փետրվարի 27-ին Նարեկացի ավեստի կենտրոնի սրահում տեղի ունեցավ «1991 թ. հետո հայերենից այլ լեզուներով թարգմանություններին նվիրված հանրային քննարկումը», որը հիմնված էր Գրքի հարթակ ծրագրով իրականացված 11 ուսումնասիրությունների արդյունքների, դրանց համառոտ վերլուծության և հանձնարարականների վրա: Միջոցառման սկզբում մասնակիցներին բաժանվեց
«Համառոտ վերլուծության» 88 էջանոց հայերեն-անգլերեն գրքույկը, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց նրանց կողմից:
ՀԱԱ ՀԿ գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանն իր բացման խոսքում ներկայացրեց Գրքի հարթակ ծրագրի նպատակներն ու խնդիրները, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի գործընկեր կազմակերպությունների և Next page հիմնադրամի համատեղ ուժերով 2012. ընթացքում իրականացված միջոցառումները:
Միջոցառման մոդերատոր, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը հանգամանորեն նշեց կատարված ուսումնասիրությունների կարևորության մասին, ապա ներկայացրեց քննարկման կանոնակարգը:
Նրա առաջարկությամբ Վահան Խաչատրյանը ներկայացրեց Գրքի հարթակ ծրագրի շրջանակում. Յ. Գենովայի և Ն. Ռադուլովայի կազմած «Հայերենից 11 լեզուներով արված թարգմանությունների ուսումնասիրությունների համառոտ վերլուծությունը»: Էկրանից տեքստի համընթաց ցուցադրությամբ նա հանգամանորեն պատմեց, թե արտերկրում ովքեր են իրականացրել 11 լեզուներով հայերենից արված թարգմանությունների ուսումնասիրություններն ու թե ինչպիսի կարևոր նշանակություն ունեն դրանք հայ գրականության, գրողների ու թարգմանիչների, հայ և արտերկրի հրատարակիչների համար: Վ. Խաչատրյանը հատկապես նշեց, որ Յ. Գենովայի և Ն. Ռադուլովայի «Համառոտ հետազոտությունը» լավագույնն է վերջին հարյուրամյակում հայ գրականության թարգմանությանը նվիրված բոլոր ուսումնասիրությունների մեջ: Նա կարծիք հայտնեց, որ այդ աշխատանքը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվի, պետք է քննարկվի մի շարք նախարարություններում, պետք է որոշակի եզրակացություններ արվեն հետագայում հայերենից թարգմանվող գրքերը արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու, պետական աջակցությամբ դրանք հրատարակելու վերաբերյալ:
Քննարկման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարարի գլխավոր խորհրդական Ինեսա Ամլոյանը, ՀԱԱ ՀԿ նախագահ, «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը, «1-ին գրական գործակալության» տնօրեն Արևիկ Աշխարոյանը և թարգմանիչ, հրապարակախոս Մերուժան Հարությունյանը: Նրանք հատկապես կարևորեցին հայ մշակույթը արտերկրում համակողմանիորեն ներկայացնելու պետական հեռահար քաղաքականության համար Գրքի հարթակ ծրագրով իրականացվող թարգմանական ոլորտի սույն ուսումնասիրությունը, քննարկումն ու առանձին գրքույկի հրատարակումը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագայում նույնպես ՀԱԱ ՀԿ-ի և Next page-ի հետ համագործակցելու մասին:
Նարեկացի արվեստի կենտրոնի ղեկավարության լավագույն պայմաններն էր ստեղծել հրատարակիչների, գրական գործակալների, թարգմանիչների, պետական, հասարակական ու մասնավոր տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը ապահովելու համար: Նրանք բոլորն էլ շնորհակալական ջերմ խոսքեր հղեցին Գրքի հարթակ նախագծի աշխատակազմի հասցեին, հույս հայտնեցին, որ կատարված ուսումնասիրությունն արժանի արձագանք կգտնի համապատասխան վերադաս մարմիններում, կնպաստի հայերեն թարգմանական գիրքը միջազգային ասպարեզ հանելու գործին:
Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
19/02/2013
Գրքի հարթակ ծրագիրը և հրատարակիչների ազգային ասոցիացիան Ձեզ հրավիրում են հանրային քննարկան, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն 1991
Կարդալ ավելին…
Կարդալ ավելին…
21/02/2013
Մամլո հաղորդագրություն` 1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
Կարդալ ավելին…
Կարդալ ավելին…
04/03/2013
2013 թ. փետրվարի 27-ին Նարեկացի ավեստի կենտրոնի սրահում տեղի ունեցավ «1991 թ. հետո հայերենից այլ լեզուներով
Կարդալ ավելին…
Կարդալ ավելին…
15/11/2013
ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ 2013 թ. նոյեմբերի 1-3-ը Հայաստանի
Կարդալ ավելին…
Կարդալ ավելին…
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան