Արդար խաղի կանոններ և համագործակցություն` Հայաստան

2013 թ. հունվարի 14-15

Ծրագիր եւ Խոսնակներ


ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, ՀՈՒՆՎԱՐԻ 14
Մանուկյանդահլիճ, ՓարամազԱվետիսյանիշենք, ՀԱՀ

10
:00 – 10:15 – Գրանցում

ԱՌԱՋԻՆ ՍԵՍԻԱ
Մոդերատոր՝ Շուշան Ավագյան

10:15 – 10:30 - Բացման խոսք
Թոմ Սամուելյան, ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, եւ Վահան Խաչատրյան, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ

10:30 – 10:50 - Գրքի հարթակ նախագծի մասին
Յանա Գենովա, Next Page հիմնադրամ

10:50 - 11:45 -
Գրողի եւ գրական թարգմանչի աշխատանքային պայմանները Հայաստանում
Արմինե Անդա, սցենարիստ, վիպասան, Վիգեն Բերբերյան, վիպասան, Սամվել Մկրտչյան, «ԱրտԳրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր, գրող, գրական թարգմանիչ

11:45 – 12:00 -
Սուրճի ընդմիջում

12:00 – 13:15 -
Ստեղծողի իրավունքները. Ընթացիկ բանավեճեր
Դանիել Հան, Գրական Թարգմանության Բրիտանական Կենտրոն
Հարց ու պատասխան / Քննարկում

13:15 – 14:00 -
Կեսօրյա ճաշի ընդմիջում ՀԱՀ-ի կաֆետերիայում

ԵՐԿՐՈՐԴ ՍԵՍԻԱ
Մոդերատոր՝ Յանա Գենովա

14:00 – 14:30 - Պայմանագրեր եւ դրանց հետեւանքները
Սոնյա Վարդանյան, Մտավոր Սեփականության Գործակալություն

14:30 – 15:30 - Թվային իրավունքներ
Շուշան Մխիթարյան, Մտավոր Սեփականության Գործակալություն, եւ Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ, «Եւ»-ի խմբագիր
Հարց ու պատասխան / Քննարկում

15:30 – 17:00 - Պայմանգրերի մասին խմբային վարժություն (սուրճի ընդմիջումով)
Քննարկում / Եզրափակում

6:00 Ընթրիք Ակումբում (Թումանյան 40)

ԵՐԵՔՇԱԲԹԻ, ՀՈՒՆՎԱՐԻ 15
Մանուկյանդահլիճ, ՓարամազԱվետիսյանիշենք, ՀԱՀ MORNING SESSION

ԱՌԱՋԻՆ ՍԵՍԻԱ
Մոդերատոր՝ Շուշան Ավագյան

10:00 – 11:15 - Ստեղծագործողների համագործակցությունը
Դանիել Հան

11:15 - 11:30 - Սուրճի ընդմիջում


11:30 - 12:45 - Ոչ-ստանդարտ գրականության թարգմանության աջակցումը
Մկրտիչ Մաթեւոսյան, «ակտուալ արվեստ» մշակութային միություն, Վահրամ Դանիելյան, գրականագետ, եւ Ռուզաննա Վարդանյան, գրական թարգմանիչ
Նաիրի Հախվերդի, գրական թարգմանիչ, եւ Արեւիկ Աշխարհոյան, Առաջին հայկական գրական գործակալություն

12:45 - 13:30 -
Կեսօրյա ճաշի ընդմիջում ՀԱՀ-ի կաֆետերիայում

ԵՐԿՐՈՐԴ ՍԵՍԻԱ


13:30 – 14:30 - Հայերենից այլ լեզուներ թարգմանական հոսքի ուսումնասիրության արդյունքները
Յանա Գենովա եւ Դանիել Հան

14:30 – 15:00 - Եզրափակում 
Հարց ու պատասխան / Քննարկում


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՄԻՆԵ ԱՆԴԱՆ Կաննի պրոդյուսերների ցանցի եւ Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության մասնակից է (Հայաստանից առաջին մասնակիցը)։ Նրա առաջին սցենարական/պրոդյուսերական՝ «Ժաննան եւ ձայները» (2011) լիամետրաժ կինոնախագիծը ստացել է Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի մրցանակը։ Նա երեսունից ավել տպագրություններ ունի մանկական եւ գեղարվեստական մամուլում։ 2011-ին ստացել է «Օրանժ» գրքի մրցանակը իր «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի համար։

ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՀՈՅԱՆԸ հիմնադրել է Առաջին հայկական գրական գործակալությունը, որի նպատակն է ներկայացնել հայկական գրականությունը արտասահմանում։ Նա ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը եւ ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ միջազգային եւ տեղական կազմակերպություններում։ Իր դոկտորական ատենախոսության համար նա այժմ նաեւ սովորում է թարգմանության տեսություն։

ՇՈՒՇԱՆ ԱՎԱԳՅԱՆԸ հայերենից թարգմանել է «Ապրել եմ ուզում. Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունները» (2005), ռուսերենից՝ Վիկտոր Շկլովսկու «Մոլորության էներգիան. Գիրք սյուժեի մասին» (2007), «Աղեղնալար. Նմանի ոչ նմանության մասին» (2011) եւ «Լավատեսության փնտրտուք» (2012): Նա ոչինչ չի ստացել իր «Գիրք-անվերնագիր» վեպի (2005) համար։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

ՎԻԳԵՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ավելի քան մեկ տարի ապրում է Երևանում, որտեղ նա աշխատում է իր վեպի վրա։ Նա ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և Կոլումբիայի համալսարանները։ Հեղինակ է երկու անգլերեն վեպի՝ «Հեծանվորդը» (2002) և «Կապիտալը» (2007)։

ՅԱՆԱ ԳԵՆՈՎԱՆ Next Page հիմնադրամի ղեկավարն է 2001-ի սկզբից։ Նա մշակել է հրատարակչական դրամաշնորհային նախագծեր, քաղաքականության ուսումնասիրություններ և այլ նախագծեր Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և ՄԵՆԱ մարզում հիմնադրամի աշխատանքի համար։ Որպես խորհրդատու աշխատել է նաև ԵՀ և մշակութային այլ կազմակերպություններում, Բուլղարիայի և Սոֆիա քաղաքի մշակույթի նախարարությունում։

ՎԱՀՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ գրականագետ է եւ դասախոս Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում։ Հրատարակել է բազմաթիվ գրաքննադատական հոդվածներ «Գարուն», «Նորք», «Նարցիս», «Գրեթերթ», եւ գրական այլ պարբերականներում։ 2010-ից 2011-ը դասավանդել է Անն Արբորի Միչիգանի համալսարանի հայագիտության ամբիոնում։

ՍԻՐԱՆՈՒՇ ԴՎՈՅԱՆԸ գրաքննադատ է եւ Համեմատական գրականության դասախոս Երեւանի պետական համալսարանում։ 2011-ից նա համախմբագիր է ARTERIA.am մշակութային-քննադատական էլեկտորնային նախագծի։ Նա աշխատում է զարգացնելու մի միջգիտակարգային մեթոդաբանություն (եւ), որն աշխատում է արվեստայինի ու քաղաքականի հատման կետում։ Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հետ-խորհրդային հայկական համայնքների, նոր սփյուռքային փարձառությունների եւ գրականության մեջ հեղափոխական արտիկուլացիաների ուսումնասիրությունը։

ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 1998-ին հիմնադրել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան։ Նա ղեկավարել և իրականացրել է գրքի և հեղինակային իրավունքի հետ կապված տարբեր նախագծեր, մասնակցել է աշխարհի մի շարք երկրների գրքի տոնավաճառներին որպես հայկական տաղավարների կազմակերպիչ։ Հայկական BIP ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Հրատարակել է մի շարք գրքեր գրքարդյունաբերության և հեղինակային իրավունքի վերաբերյալ։

ՆԱԻՐԻ ՀԱԽՎԵՐԴԻՆ թարգմանում է հայկական դասական եւ ժամանակակից գրականություն։ Նա մեծացել է Հոլանդիայում, որտեղ հաճախել է տարբեր միջազգային դպրոցներ եւ ավարտել է Լեյդեն համալսարանի անգլերեն լեզվի եւ գրականության ֆակուլտետը։ 2009-ի աշնանը տեղափոխվել է Հայաստան եւ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասավանդել է գրական թարգմանություն։ Ներկայումս թարգմանում է Ակսել Բակունցի արձակը ինչպես նաեւ հայ ժամանակակից գրողների գրականությունը եւ աշխատում է Առաջին հայկական գրական գործակալության հետ։

ԴԱՆԻԵԼ ՀԱՆԸ Անգլիայի թարգմանիչների ասոցիացիայի նախկին նախագահն է եւ գրական թարգմանության բրիտանական կենտրոնի ծրագրի տնօրենը։ Պորտուգալերենից թարգմանել է անգոլացի հեղինակ Հոզե Էդուարդո Ագուալուսայի վեպերից մի քանիսը՝ «Քրեոլը» (2002), «Քամելիոնների գիրքը» (2006), «Հորս կանայք» (2008) եւ «Անձրեւոտ եղանակ» (2009), ինչպես նաեւ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեյի ինքնակենսագրությունը։ Գրել է, ի թիվս այլ գրքերի, Շելլիի եւ Քոլրիջի կարճ կենսագրությունները եւ ներկայումս աշխատում է Բլեյքի կենսագրության վրա։

ՄԿՐՏԻՉ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 1995-ին հիմնել է «ակտուալ արվեստ» մշակութային միությունը, որի, ««ա» ակտուալ արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրներից մեկն է եւ «Հայկական գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու նախագահը։ «Տառաստեղծների միավորում» կազմակերպության անդամ է։ 
Հեղինակ է շուրջ հարյուր հայկական տառատեսակների։

ՇՈՒՇԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի ավագ մասնագետ է։ Մասնակցել է հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանի նոր օրենքի մշակմանը, ինչպես նաեւ մտավոր սեփականության օրենսդրությանը եւ քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի թարգմանության աշխատանքներին։

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ «ԱրտԳրականություն» հանդեսի գլխավոր խմբագիրն է եւ ավելի քան երեսուն գրքի հեղինակ։ Թարգմանել է, ի թիվս այլ գրքերի, Շեքսպիրի «Սոնետներ եւ բանաստեղծություններ»-ը, Վիլյամ Ֆոլքների «Արջը», «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ»-ը, Թ.Ս. Էլիոթի ««Մեռյալ երկիրը» եւ այլ բանաստեղծություններ», «Անգլիական եւ ամերիկյան պոեզիա»։ Վերջին թարգմանություններից էր Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը (երկրորդ, բարեփոխված հրատարակություն)։ Ծնունդով Գյումրիից, նա ապրում է Երեւանում։

ԹՈՄ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ ՀԱՀ-ի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանն է։ Հեղինակել է օրենքի եւ հանրային քաղաքականության մասին բազմաթիվ ուսումնասիրություններ, այդ թվում` Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության եւ հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաեւ հայ պատմական եւ լեզվաբանական գրքեր, ինչպիսիք են «Արդի արեւմտյան հայերենի դասագիրք»-ը եւ «Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ»-ի առաջին ամբողջական անգլերեն թարգմանությունը։

ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ֆրանսերենից թարգմանել է Դընի Դոնիկյանի արձակը։ 2005-ին ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը եւ ուսանել է Սորբոնի համալսարանում։

ՍՈՆՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի պետն է։ Իրականացրել է խորհրդատվություն տարբեր անհատների եւ խմբերի  հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների, ստեղծագործական աշխատանքների պաշտպանության եւ գրանցման, ինչպես նաեւ ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի վերաբերյալ։ Մասնակցել է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, թարգմանել է Բեռնի կոնվենցիան, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության 1996-ի ինտերնետային պայմանագրերը, մտավոր սեփականության վերաբերյալ մի շարք մասնագիտական գրականություն։


Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
19/12/2012
The next workshop within the Book Platform project will take place on 14-15 January in Armenia. The workshop, entitled "Fair-Play and Collaboration: Intellectual property, working conditions and collaborative actions for writers and literary
Կարդալ ավելին…
21/01/2013
The concept of "fair-play" and the possibilities for increased collaboration along the book chain in Armenia were the two central topics of the workshop that took place on 14-15 Jan 2013 in Yerevan. The workshop was kindly hosted by the American
Կարդալ ավելին…
22/01/2013
Գրքի հարթակ նախագծի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց մենք նախագծի փիլիսոփայությանն ու նվաճումներին նվիրված հանրային շնորհանդես
Կարդալ ավելին…
13/02/2013
In Yerevan, Armenia, the workshop "Fair-Play and Collaboration" took place on 14-15 January 2013 and was followed by a public presentation of the project, its achievements so far and future plans. Both events were covered by the press online.
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ