Հայերենից 11 այլ լեզուներ թարգմանական հոսքի ուսումնասիրություն

1991-ից մինչ օրս

Թարգմանություններն ինչո՞ւ պետք է «քարտեզավորվեն»


Թարգմանությունը լեզուների և մշակույթի միջոցով մտքերի և գրական ստեղծագործությունների տարածման միջոց է: Այն նաև շատ ավելին է, քան տեքստերը մի լեզվից մեկ այլ լեզու թարգմանելու պարզունակ գործիքը, այն ինքնին արվեստ է և ստեղծագործական աշխատանք: Թարգմանությունները ցանկացած լեզվի և մշակույթի հարստացման բանալին են, նրանք նաև մեզ հիշեցնում են, որ ո՛չ մշակույթը և  ո՛չ էլ լեզուն փակ  դրսևորումներ չեն: 

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում տարբեր է լինում թարգմանությունների դերը, մինչդեռ թարգմանությունների որակի չափորոշիչները նույնպես տարբերվում են պատմականորեն: Սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությունից և բազմազան միջնորդների (հեղինակներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, գործակալներ, ֆինանսավորող կազմակերպություններ և այլն) գործունեությունից ելնելով է ընտրվում, թե ինչ պետք է թարգմանվի և ինչպես պետք է հասնի լսարանին: Այլ կերպ ասած` թարգմանելու և հրատարելու նյութի ընտրությունը  բխում է տեսակետների ու հետաքրքրությունների հարուստ և հաճախ տարամետ բազմազանությունից: Մեկ անգամ հրատարակվելով` թարգմանությունները իրենց նոր կյանքն են սկսում ու նորովի են ընկալվում ընդունող լեզվի կոնտեքստում. Դժվար է կանխատեսել հրատարակված յուրաքանչյուր գրքի հանդեպ ընթերցողի ունեցած վերաբերմունքը, հաջողությունը գրաշուկայում և նրա հետ կապված հետագա ծրագրերը: 

Այս դեպքում հայերենից թարգմանական հոսքերի քարտեզագրման նպատակն է արտացոլել այս` հազիվ նկատելի մեխանիզմները, որոնց միջոցով կատարվում են թարգմանություններ և երկու լեզուների միջև ցանկացած թարգմանությանը վերաբերող գրական  երկխոսության աննկատ հետևանքները: Հայերենի պես հարուստ ավանդույթով և թարգմանության համար  ոչ արտոնյալ կարգավիճակ ունեցող աղբյուր լեզվի համար շատ կարևոր  են նմանատիպ ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունների այս ամբողջությունը առաջին անգամ ընդգրկում է ընդլայնված մատենագիտական տվյալներ 1991 թ-ից ի վեր հայերենից 11 ընդունող լեզուներով կատարարված թարգմանությունների վերաբերյալ: Հիմնված լինելով ստույգ էմպիրիկ տվյալների վրա` այս ուսումնասիրություններն  անփոխարինելի աղբյուր են համարվում բազմազան մեկնաբանությունների և վերլուծությունների համար: Ուսումնասիրությունները մատնանշում են կառուցվածքային մի քանի դեֆիցիտներ, որոնք խոչընդոտում են, որպեսզի Հայաստանը լիարժեք մասնակցություն ունենա համաշխարհային թարգմանական հոսքին: Սակայն այս ուսումնասիրությունները լի են հաջողության պատմություններով, նվիրված անհատների և կազմակերպությունների անունները կարող են հիմք ծառայել  հետագա ռազմավարության հայերեն ստեղծագործությունները արտերկրում խթանելու  համար: 


«Թարգմանություններ հայերենից, սկսած 1991-ից: Փաստեր, միտումներ, հանձնարարականներ» հրատարակությունը բաղկացած է հետևյալ գլուխներից.
  • Թարգմանություններն ինչո՞ւ պետք է «քարտեզավորվեն»
  • Հայերեն թարգմանությունների ուսումնասիրությունների ծավալը, մեթոդոլոգիան ու սահմանափակումները
  • Ուսումնասիրությունների արդյունքները – Հայացք`դրսից
  • Հայ գրականության ապագա թարգմանություններն իրականացնելու քաղաքականության հանձնարարականներ 
  • Մեկնաբանություն (Վահրամ Դանիելյան)
  • Մեկնաբանություններ (Արևիկ Աշխարոյան)

Բեռնել անգլերենով
Բեռնել հայերենով


Այստեղ կարող եք բեռնել նաև.

1. Հայերենից թարգմանությունների 11 ուսումնասիրություննների ամբողջական տեքստերը. 
2. Մատենագիտական ցանկերը հասանելի են թարգմանությունների որոնման մեր բազայում այստեղ.
3. 11 ուսումնասիրությունների տվյալների Power Point ձևաչափով ամփոփումը և եզրակացությունները կարելի է բեռնել այստեղից  անգլերեն և հայերեն լեզուներով.
4. Ուսումնասիրության նկարագրությունը կարել է բեռնել այստեղից անգլերեն և հայերեն լեզուներով:
5. Այլ երկրներում իրականացված թարգմանությունների օգտակար ուսումնասիրություններ (հիմնականում անգլերենով) 

Այս հրատարակությունը մշակվել է Next Page հիմնադրամի գրքի հարթակ նախագծի կողմից: Գրքի հարթակ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում: 

Այս հրատարակությունը իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Այս հրատարակության բովանդակության համար պատասխանատու են միայն հեղինակները, և այն ոչ մի կերպ չի ներկայացնում Եվրոպական միության տեսակետը:    

Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
19/02/2013
Գրքի հարթակ ծրագիրը և հրատարակիչների ազգային ասոցիացիան Ձեզ հրավիրում են հանրային քննարկան, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն 1991
Կարդալ ավելին…
21/02/2013
Մամլո հաղորդագրություն` 1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
Կարդալ ավելին…
04/03/2013
2013 թ. փետրվարի 27-ին Նարեկացի ավեստի կենտրոնի սրահում տեղի ունեցավ  «1991 թ. հետո հայերենից  այլ լեզուներով
Կարդալ ավելին…
15/11/2013
ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ 2013 թ. նոյեմբերի 1-3-ը Հայաստանի
Կարդալ ավելին…
24/10/2012
The studies on the translations from Armenian into 11 other languages were successfully completed by the end of September. The studies reflect the diverse nature of the relations between Armenian and the other 11 languages, and therefore, revealed quite
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ