Ընթերցողների և ընթերցանության համակարգի ավանդույթների ուսումնասիրություն` Հայաստան

Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքները
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ  ՄԱԿԱՐԴԱԿԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքները


Գրքի Հարթակ նախագծի շրջանակում  իրականացված ընթերցանության ոլորտի և  ընթերցելու սովորույթի զարգացման քաղաքականության այս ուսումնասիրությունը Հայաստանում ընթերցանության ընթացիկ իրավիճակը, նրա հաճախականությունը, ընթերցողների նախասիրությունները, ընթերցելու նկատմամբ նրանց վերաբերմունքը և ավանդույթները հետազոտելու առաջին լայնամասշտաբ փորձն է։

Ուսումնասիրությունը իրականացվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` մրցույթային կարգով Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ընտրած արտաքին սոցիոլոգիական ծառայություն մատուցող ընկերության կողմից։ Այն կազմված էր ֆոկուս խմբերից և քանակական հարցումներից, որոնք ընդգրկում էին  Հայաստանի ազգաբնակչության ընտրովի  ներկայացուցիչներին:

Թերևս ուսումնասիրության առավել տագնապալի արդյունքը ընթերցանության ծայրահեղ անկումն է. նախորդ հինգ տարիների համեմատ պատասխանողների  37 տոկոսն այժմ ընդհանրապես չի կարդում, իսկ 43 տոկոսը համեմատաբար ավելի քիչ է կարդում։ Էլ ավելի մտահոգիչ է ընդհանրապես չկարդացողների 59 տոկոսի այն պնդումը, որ երբեք չի սկսի կամ չի վերսկսի կարդալ։

Առավել դրական արդյունքը. ուսումնասիրությունից պարզորոշ երևում է, որ ընթերցանության դինամիկայի աճին համընթաց մեծանում է երիտասարդների (18-34) բաժինը։ Գեղարվեստական ընթերցանութունը իշխում է տպագիր լրատվամիջոցներին. ընթերցողների 56 տոկոսը կարդում է գեղարվեստական գրականություն, 42 տոկոսը՝ թերթեր կամ ամսագրեր, մինչդեռ 34 տոկոսը նախընտրում է կարդալ մասնագիտական տպագիր գրքեր։

Ուսումնասիրության տրամադրած հարուստ տվյալները գրքի ոլորտի բոլոր մասնագետների, մանկավարժների և քաղաքականություն մշակողների  անփոխարնելի գործիքներն են` հետագա գործողությունների և քաղաքականության հիմքերը դնելու և  այսօրվա իրավիճակը ճշգրիտ նկարագրելու համար։

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ  ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՊԱՏԿԵՐԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքները: Ներառում է նաև Հայաստանում ընթերցանության ընդհանուր պատկերի ակնարկ` հիմնված Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի կատարած ուսումնասիրության արդյունքների վրա:

Մատչելի է `


 անգլերեն  հայերեն
  • Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության մեջ կիրառված անգլերեն և հայերեն հարցաշար

Այս հրատարակությունը մշակվել է Next Page հիմնադրամի գրքի հարթակ նախագծի կողմից: Գրքի հարթակ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում: 

Այս հրատարակությունը իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Այս հրատարակության բովանդակության համար պատասխանատու են միայն հեղինակները, և այն ոչ մի կերպ չի ներկայացնում Եվրոպական միության տեսակետը:    

Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
26/04/2013
Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքները
Կարդալ ավելին…
19/06/2013
Մամլո հաղորդագրություն` ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների հանրային քննարկում
Կարդալ ավելին…
01/07/2013
Երևանում անցկացվեց ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների հանրային քննարկում
Կարդալ ավելին…
25/11/2013
Մամլո հաղորդագրություն` ընթերցանությունը և երիտասարդությունը թեմայով
Կարդալ ավելին…
11/12/2013
Հանրային քննարկում «Ընթերցանությունը և երիտասարդությունը» թեմայով
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ