Հեղինակային իրավունքի համակարգի դերը գրահրատարակության, որպես մշակութային ինդուստրիայի խթանման գործում

Երևան, նոյեմբերի 7-8, 2012 թ.
Գրքի հարթակում կարողությունների զարգմացմանն ուղղված երրորդ միջոցառումը նվիրված էր Հայաստանի գրահրատարակչան ոլորտում հեղինակային իրավունքի պահպանության հարցերին: Ուսուցողական սեմինարը սահուն կերպով վերածվեց մի հարթակի, որտեղ միջոցառմանը մասնակցող շահագրգիռ կողմերը` հրատարակիչները, պետական պաշտոնյաները, փորձագետները, գրադարանավարները, կարողացան քննարկել, կարծիքներ և տեսակետներ արտահայտել գործող օրենքի իրականացման հիմնահարցերի վերաբերյալ: Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի ներկայացուցիչը /Վահան Խաչատրյան/ անդրադարձավ հեղինակային իրավունքի օրենքի իրականացմանն առնչվող լուրջ դժվարություններին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի բաժնի ղեկավարը /Սոնյա Վարդանյան/ նկարագրեց գործող օրենքի հիմնական դրույթները, մյուս ներկայացուցիչը /Շուշան Մխիթարյան/ մի շարք առաջարկություններ ներկայացրեց մշակման փուլում գտնվող մտավոր սեփականության նոր օրենքի վերաբերյալ:

Երկրորդ օրն իր ներդրումն ունեցավ նաև Արթուր Վարդերեսյանը ՀՀ ոստիկանությունից, ով անմիջականորեն պատասխանատու է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի  իրավախախտումների ապացույցների հավաքագրման և վերահսկման համար: Օրենքի նոր դրույթները, որոնք ներկայումս նախապատրաստման փուլում են համաձայն ԵՄ Թվինինգ նախագծի «Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավակիրարկման ամրապնդում» ծրագրի, նախատեսված են ներդաշնակեցնելու մտավոր սեփականության  հայկական ու եվրոպական օրենսդրությունները ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում: Սեմինարի երկու օրվա ընթացքում եղան նաև թեժ քննարկումներ, որոնք վերաբերում էին՝ 1) նոր օրենքի քննարկման մեջ ոչ պետական գործիչների ներգրավման հնարավորություններին և 2)  հեղինակային իրավունքի պաշտպանության բացառման փիլիսոփայությանն ու պրակտիկային՝ կապված հասարակության առավել խոցելի խմբերի համար տեղեկատվության  մատչելիության հետ:

Այդ քննարկումներից դուրս մի քանի հեռահար արդյունքներ մատնանշվեցին. առաջին՝  ստեղծել հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող միջգերատեսչական խորհուրդ՝ ընդգրկելով քաղաքացիական սեկտորի և գրքի բիզնեսի ներկայացուցիչներին՝ օժտելով նրանց Հայաստանում հեղինակային իրավունքների պահպանության բարելամանն ուղղված գործնական առաջարկներ ներկայացնելու իրավասությամբ: Երկրորդ՝ քաղաքացիական հասարակության և գրքի առևտրի ներկայացուցիչները պարտավորվեցին ավելի մոտիկից ու ակտիվորեն ներգրավվել ՀՀ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի քննարկմանը և պահանջել հանրային լսումներ՝  նախքան դրանք քվեարկության կդրվեն ՀՀ Ազգային Ժողովում:

Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղկազմակերպված այս սեմինարը ներառել էր նաև հեղինակային իրավունքի  միջազգային ասպեկտները` որոնք ներկայացրեց  Ռիչարդ Բոլքուիլը /Մեծ Բրիտանիա/: Վերջինիս օգնությամբ մասնակցիները նման բազմաբնույթ քննարկման ընթացքում  հնարավորություն ստացան ծանոթանալու  Հայաստանում և տարածաշրջանում առկա  հեղինակային իրավունքի խնդիրներին:

Սեմինարը կազմակերպվել է Գրքի հարթակ ծրագրի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի կողմից՝ Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան VII միջազգային ֆորումի, Գրքի հարթակ և  «Երևան՝ գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում,  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 



Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
14/11/2012
Հրատարակիչների և թարգմանիչների VI ֆորումը, որն ամեն տարի անցկացվում է Երևանում, այս տարի միջազգային ավելի բարձր մակարդակ ուներ,
Կարդալ ավելին…
26/10/2012
Book Platform project will be officially presented at the VI International Forum of Translators and Publishers, supported by the Ministry of Culture of the Republic of Armenia in the framework of Yerevan World Book Capital 2012. The project will be
Կարդալ ավելին…
27/10/2012
Գրքի հարթակ ծրագրի շրջանակում հաջորդ սեմինարը կանցկացվի Երևանում, ս/թ նոյեմբերի 7-8-ին` «Հեղինակային իրավունքի համակարգի դերը
Կարդալ ավելին…
07/11/2012
Մամլո հաղորդագրություն` Միջազգային սեմինար` հեղինակային իրավունքը արտերկրի և Հայաստանի գրահրատարա
Կարդալ ավելին…
09/11/2012
The third Book Platform capacity building event took place on 7-8 November in Yerevan, Armenia. The seminar was dedicated to the topic of copyrights in book publishing in Armenia.
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ