11
Jan
Մամլո հաղորդագրություն` Գրքի Հարթակ նախագծի շնորհանդես


2013 թ. հունվարի 16-ին, Next Page հիմնադրամի տնօրեն` Յանա Գենովան (Բուլղարիա) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում ցուցադրելու և ներկայացնելու է Հայկական գրատպության 500-ամյակի տարում «Գրքի Հարթակ» երկամյա ծրագրի միջոցով իրականացված և 2013-ին պլանավորված նախագծերը:  Միջոցառումն ուղեկցվելու է համընթաց թարգմանությամբ

Սկիզբը` ժամը 11:00, տևողությունը, ներառյալ հյուրասիրությունը` 2 ժամ:

Շնորհանդեսին մասնակցելու են ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավարներն ու ներկայացուցիչները, Հրատարակիչների, Գրադարանների, Գրավաճառների ազգային ասոցիացիաների, Գրողների, Թարգմանիչների միությունների անդամները, կրթության, գիտության, մտավոր սեփականության, հեղինակային ու հարակից իրավունքների և գրքի ոլորտի մյուս  շահառուները:

Հրատարակիչների ազգային ասոցիացիան  «Գրքի հարթակ» նախագիծը սկսել է իրականացնել 2012 թվականի հունվարից` Ուկրաինայի և Վրաստանի գործընկերների հետ համատեղ և Բուլղարիայի Next Page հիմնադրամի ընդհանուր ղեկավարությամբ:

Անցած մեկ տարվա ընթացքում կազմվել է Հայաստանի գրքի ոլորտի շուրջ 70 կազմակերպությունների տվյալների բազան,
  • կազմվել է Հայաստանի գրքի ոլորտի շուրջ 70 կազմակերպությունների տվյալների բազան
  • ՀԱԱ-ի գլխավորությամբ թարգմանիչների, գրադարանների, գրավաճառների ասոցիացիաների և «Հայ գրքի կենտրոն», «Ակտուալ արտ» ՀԿ-ների ղեկավարները մասնակցել են «Հասարակական սեկտորի հզորացում և միջոցների հայթայթում» թեմայով միջազգային երկօրյա սեմինարին (Թբիլիսի), 
  • ՀԱԱ անդամները մասնակցել են «Էլեկտրոնային գրքի հեռանկարներին» նվիրված միջազգային երկօրյա սեմինարին (Թբիլիսի),
  • ՀԱԱ-ի հանձնարարությամբ արտերկրի և Հայաստանի  11 փորձագետները կազմել են 1991-2012 թվականներին եվրոպական և տարածաշրջանային երկրներում  հայերենից անգլերեն (Խաչիկ Գրիգորյան), ֆրանսերեն (Հարություն Խաչատուրյան), գերմաներեն (Րաֆֆի Կանտյան), իտալերեն (Սոնա Հարությունյան), իսպաներեն (Արարատ Ղուկասյան), հոլանդերեն (Աննա Մարիա Մարտիրոսյան), շվեդերեն (Վահագն Ավեդյան), բուլղարերեն (Հակոբ Օրմանջյան), սերբերեն (Բաբկեն Սիմոնյան), վրացերեն (Լևոն Անանյան) և ուկրաիներեն (Անուշավան Մեսրոպյան)  թարգմանված և հրատարակված գրքերի մատենագիտական ցանկերն ու  առանձին  ուսումնասիրությունները: Այդ բոլոր նյութերը հայերեն և անգլերեն լեզուներով զետեղված են bookplatform.npage.org  կայքում:
  • ընթացիկ տարում կկազմվեն նաև 1991-2012 թվականներին վերոնշյալ լեզուներից հայերեն թարգմանված և Հայաստանում հրատարակված գրականության մատենագիտական ցանկերն ու  համապատասխան ուսումնասիրությունները, 
  • Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան 6-րդ ֆորումի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ  Next Page հիմնադրամը և ՀԱԱ-ն  աջակցել ու ակտիվորեն մասնակցել  են մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի հարցերին նվիրված միջազգային սեմինարին, 
  • ՀԱԱ-ի պատվերով  «Սենսեյ» մարկետինգի ակադեմիան իրականացրել է Հայաստանում ընթերցանության ներկա իրավիճակի 67 էջից բաղկացած համակողմանի ուսումնասիրությունը, որի վերաբերյալ համառոտ  զեկույցը առաջիկայում  կներկայացնի «Գրքի հարթակ ծրագրի փորձագետ,    Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռ. Տոնոյանը:
  • Այժմ ընթանում են Հայաստանի գրահրատարակչական շուկայի սոցիոլոգիական համակողմանի ուսումնասիրության աշխատանքները, որոնք իրականացնում են  Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը և գրահրատարակչական ոլորտի մասնագետ Դավիթ Դաբաղյանը` միջազգային փորձագետ Ռուդիգեր Վիշենբարտի (Ավստրիա) գլխավորությամբ:
Մտքերի փոխանակությունը կշարունակվի ֆուրշեթի ընթացքում:

ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում` տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարման, ինչպես նաև Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածաշրջանային պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցության աջակցությամբ:

Շնորհանդեսի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են https://bookplatform.npage.org/en/activities/14-intellectual-property-publishing-en.html կայքում:
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել
Գրքի Հարթակ նախագծի հայաստանյան համակարգող,
Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն
Վահան Խաչատրյանին

ՀՀ, Երևան, Բաղրամյան 24գ, 3-րդ հարկ
Հեռախոս. (374-10) 56 39 02, (374-10) 22 34 34, (374-91) 40 93 25



Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ