Jan
Գրքի հարթակի շնորհանդեսը Երևանում
Գրքի հարթակ նախագծի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց մենք նախագծի փիլիսոփայությանն ու նվաճումներին նվիրված հանրային շնորհանդես կազմակերպեցինք Երևանում՝ քննարկելով նաև մեր ապագա պլանները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալեց գրքի ոլորտի շուրջ 70 շահառուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը, որից հետո Յանա Գենովան ներկայացրեց Գրքի հարթակ նախագիծը: Ի հեճուկս նմանատիպ սովորական սցենարների` այս անգամ հարցերի և պատասխանների փոխարեն միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան Հայաստանի գրքի ներկա պատկերի վերաբերյալ իրենց տեսակետը հնչեցնելու: Այսպիսով, մի քանի շահառուներ ելույթ ունեցան բեմից, և արձագանքներ եղան նաև լսարանից: ժամանակը չափազանց կարճ էր հանգամանալի քննարկման համար, սակայն ներկաներին պարզ դարձավ, որ ճիշտ պահն է Հայաստանի գրքի ոլորտի ապագայի մասին վերաբերյալ քննարկումներ պահը ճիշտ ժամանակին և տեղին է ընտրվել: Նախագծի շրջանակում իրականացվելիք թարգմանության, ընթերցանության և հրատարակչական ոլորտի առաջիկա ուսումնասիրությունների մեկնարկն ու դրանց արդյունքները հիանալի հարթակ կդառնան նման բազմաքիվ քննարկումների համար:
Gallery
Լրատվամիջոցներ
Նորություններ
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան