29
Jan
Գրքի հարթակ նախագծի շնորհանդեսը Թբիլիսիում

Գրքի հարթակ նախագծի հանրային շնորհանդեսը տեղի ունեցավ 2013 թ. հունվարի 26-ին Վրաստանի Ազգային Պառլամենտի գրադարանի մեծ սրահում: Շնորհանդեսի բացումը կատարեց Վրաստանի Մշակույթի փոխնախարար Մարինե Միզանդարին և ԵՄ Վրաստանի պատվիրակության ծրագրերի կառավարիչ Օլիվեր Ռայսները: Մարինե Միզանդարին ընդգծեց, որ նախարարությունը բարոյապես աջակցում է Գրքի Հարթակ նախագծին և իր գործընկերներին ի նշան իր կարևորության, երկրների գրքի ոլորտի ապագայի համար: Օլիվեր Ռայսները խոսեց Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի և նախագծի յուրահատկության մասին: Նրանց ելույթներին հաջորդեց նաև Next Page  հիմնադրամի Գրքի Հարթակ նախագծի մենեջեր Յանա Գենովայի զեկույցը, ով նշեց նախագծի փիլիսոփայության, հրատարակչական ոլորտում տեղի ունեցող գլոբալ փոփոխութուններին նախագծի առնչության,  նպատակների ու միջոցառումների մասին:

Նա նաև շահառուներին տեղեկացրեց, որ կարող են ակտիվորեն օգտվել նախագծի բոլոր գործիքներից և մասնակցել վերջինիս իրականացմանը: Էքսպերտո ընկերությունը համառոտ ներկայացրեց վերջին երկու ամսում Վրաստանում իրականացրած ընթերցանության ուսումնասիրության նախնական արդյունքները որպես նախագծի շրջանակում վերջերս իրականացվող աշխատանքների օրինակ:

Լսարանի հարցերը և ընդունելության ընթացքում ոչ պաշտոնական քննարկումները վերաբերում էին միջազգային գրքի շուկա Վրաստանի մուտք գործելուն և փոքր շուկաների պահանջած հատուկ միջոցառումներին: Հատկանշական է, որ, ՎՀԳԱ-ի անդամ-հրատարակիչներից մեկը հարցրեց նախագծի ռիսկերի, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք դիտարկումների օգնությամբ ձեռնարկվում են ծրագրի իրականացմանը համընթաց: 


Media materials could be found here.

Gallery:
 
 





Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ