21
Feb
Feb
Մամլո հաղորդագրություն` 1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
Մամլո հաղորդագրություն` 1991-2012
թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
Մամլո հաղորդագրություն` 1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
11 լեզուներով կատարված ուսումնասիրությունների, դրանց ամփոփման և քաղաքականության հանձնարարականների արդյունքների հիման վրա
Մամլո հաղորդագրություն` 1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
1991-2012 թվականներին հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում
11 լեզուներով կատարված ուսումնասիրությունների, դրանց ամփոփման և քաղաքականության հանձնարարականների արդյունքների հիման վրա
Գրքի հարթակ ծրագիրը և հրատարակիչների ազգային ասոցիացիան Ձեզ հրավիրում են հանրային քննարկան, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն 1991 թվականից հետո հայերենից այլ լեզուներով թարգմանված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները: Հանրային քննարկումը տեղի կունենա
2013 թվականի փետրվարի 27-ին,
ժամը 12:00-14:30 (ներառյալ ընդունելությունը)
Նարեկացի արվեստի միությունում
(Վարդանանց 16/1, Երևան)
ժամը 12:00-14:30 (ներառյալ ընդունելությունը)
Նարեկացի արվեստի միությունում
(Վարդանանց 16/1, Երևան)
Առաջին անգամ հայերեն լեզվով կազմվել է 1991-2012 թթ. հայերենից թարգմանված գործերի մատենագիտությունը և իրականացվել է դրանց համակողմանի ուսումնասիրությունը:
Քննարկման ներկայացվող ուսումնասիրությունների ամփոփ վերլուծությունը վեր է հանում հայերենից 11 լեզուներով արվածթարգմանությունների միտումներն ու առաջարկում է մի շարք որոշակի լուծումներ, որոնք կօգնեն հայ թարգմանական գրականության ըստ ամենայնի ներկայացմանը։
Ուսումնասիրությունների արդյունքները և հանրային քննարկումը կհետաքրքրեն գրքի ոլորտի պրոֆեսիոնալներին, մշակութային կազմակերպություններին, հանրային քաղաքականության ստեղծողներից յուրաքանչյուրին, ով առնչություն ունի Հայաստանում և արտերկրում թարգմանությունների, հրատարակության և մշակութային հաղորդակցման հետ։ Հանրային քննարկումը հնարավորություն կընձեռի քննարկելու հետևյալ հարցերը` որո՞նք են այն ուղիներ, որոնց միջոցով հայ հեղինակները կներկայացվեն օտար ընթերցողներին, ինչպե՞ս են արտերկրի հրատարակիչները ընտրում հայերեն գրքերը թարգմանելու համար, ովքե՞ր են 1991 թ. ի վեր թարգմանվող հաջողակ հեղինակները, ի՞նչ պետք է արվի, որ հայ գրականությունը դառնա հասու այլալեզու ընթերցողի համար։ Ուսումնասիրության տեքստերը առկա են այստեղ։ անգլերեն և հայերեն.
ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ ԾՐԱԳԻՐՆ աջակցում է հմտությունների զարգացմանը, միջազգային ցանցերի կառուցմանը և Եվրոպական միության հարևան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում առողջ, կայուն և գրքի բաց մշակույթի ստեղծման համար խելացի քաղաքականությունների ստեղծմանը։ Այն Next Page հիմնադրամի նախագիծն է, որը համագործակցում է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան), Վրաց գրահրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի (Վրաստան), Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) հետ՝ Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ:
Մանրամասն տեղեկությունների համար հետևել հղմանը
կամ կապ հաստատել
Գրքի Հարթակ ծրագրի հայաստանյան մենեջեր պարոն Վահան Խաչատրյանի հետ
Հրատարակիչների ազգային ասոցիացիա
ՀՀ, Երևան, Բաղրամյան 24գ, Հեռախոս.
(374-10) 56 39 02, (374-10) 22 34 34, (374-10) 40 93 25
Հայաստանի ԵՄ Պատվիրակություն. Հեռախոս.
374 (10) 54 64 94 Ֆաքս.
374 (10) 54 64 95
Emails: Delegation-Armenia@eeas.europa.eu
Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան