26
Apr
Apr
Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքները
Գրքի Հարթակ նախագծի շրջանակում իրականացված ընթերցանության ոլորտի և ընթերցելու սովորույթի զարգացման քաղաքականության այս ուսումնասիրությունը Հայաստանում
ընթերցանության ընթացիկ իրավիճակը, նրա հաճախականությունը, ընթերցողների նախասիրությունները, ընթերցելու նկատմամբ նրանց վերաբերմունքը և ավանդույթները հետազոտելու առաջին լայնամասշտաբ փորձն
է։
Ուսումնասիրությունը իրականացվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` մրցույթային կարգով Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ընտրած արտաքին սոցիոլոգիական ծառայություն մատուցող ընկերության կողմից։ Այն կազմված էր ֆոկուս խմբերից և քանակական հարցումներից, որոնք ընդգրկում էին Հայաստանի ազգաբնակչության ընտրովի ներկայացուցիչներին:
Թերևս ուսումնասիրության առավել տագնապալի արդյունքը ընթերցանության ծայրահեղ անկումն է. նախորդ հինգ տարիների համեմատ պատասխանողների 37 տոկոսն այժմ ընդհանրապես չի կարդում, իսկ 43 տոկոսը համեմատաբար ավելի քիչ է կարդում։ Էլ ավելի մտահոգիչ է ընդհանրապես չկարդացողների 59 տոկոսի այն պնդումը, որ երբեք չի սկսի կամ չի վերսկսի կարդալ։
Առավել դրական արդյունքը. ուսումնասիրությունից պարզորոշ երևում է, որ ընթերցանության դինամիկայի աճին համընթաց մեծանում է երիտասարդների (18-34) բաժինը։ Գեղարվեստական ընթերցանութունը իշխում է տպագիր լրատվամիջոցներին. ընթերցողների 56 տոկոսը կարդում է գեղարվեստական գրականություն, 42 տոկոսը՝ թերթեր կամ ամսագրեր, մինչդեռ 34 տոկոսը նախընտրում է կարդալ մասնագիտական տպագիր գրքեր։
Ուսումնասիրության տրամադրած հարուստ տվյալները գրքի ոլորտի բոլոր մասնագետների, մանկավարժների և քաղաքականություն մշակողների անփոխարնելի գործիքներն են` հետագա գործողությունների և քաղաքականության հիմքերը դնելու և այսօրվա իրավիճակը ճշգրիտ նկարագրելու համար։
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան