01
Jul
Երևանում անցկացվեց ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների հանրային քննարկում

Ս/թ հունիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Ընթերցանության իրավիճակի ուսումնասիրության» հանրային քննարկումը, որին ներկա էին ՀՀ նախարարությունների, ՀԿ-ների, ուսումնակրթական հիմնարկների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սոցիոլոգներ, հրատարակիչներ, գրադարանավարներ, գրավաճառներ և այլք: Միջոցառումը բացեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն, Գրքի հարթակ ծրագրի տեղական համակարգող Վահան Խաչատրյանը: Արդյունքների շնորհանդեսի և քննարկման մոդերատորն էր արձակագիր և հրապարակախոս Դավիթ Մուրադյանը: «Սենսեյ» մարկետինգի ակադեմիայի ներկայացուցիչ, սոցիոլոգ Լիլիթ Ավդալյանը և ուսումնասիրության փորձագետ Ռուզան Տոնոյանը շուրջ 40 մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեցին հետազոտության արդյունքները:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն իր զեկուցման ընթացքում նշեց, որ մշակույթի նախարարը ի սկզբանե ողջունել է «Գրքի հարթակ» ծրագիրն ու նրա գործունեությունը` հույս հայտնելով, որ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի և Next Page-ի հետ համագործակցությունը շարունական բնույթ կկրի: Նախարարությունը տարբեր վերլուծություններ և ուսումնասիրություներ է իրականացրել ընթերցանության վերաբերյալ, բայց այս մեկն ավելի ծավալուն, ընդգրկուն և հանգամանալի է: Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ նման հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ Վ. Խաչատրյանի առաջարկին ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը խոստացավ հարցը ներկայացնել նախարարին և արդյունքների մասին տեղեկացնել ՀԱԱ-ին: Դասագրքերի և ուսումնակրթական գրքերի հեղինակներ` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, գ.թ., դոցենտ, Դավիթ Գյուրջինյանը և Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, գ.թ., դոցենտ, Լիլիթ Տեր- Գրիգորյանը իրենց զեկուցումների ընթացքում ընթերցող հասարակության զարգացմանը նպատակաուղղված մի քանի առաջարկություններ արեցին: Այս առումով, որպես օրինակ, Դ. Գյուրջինյանը նշեց «Իմ գրադարանը» խորագիրը կրող հեռուստատեսային նախագիծը, որն «Արմնյուզը» իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Հեռուստատեսային այս հաղորդաշարի նպատակն ընթերցանության խթանումն է, գրքի հանրահռչակումը, գնահատումն ու արժևորումը հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում:

Ուսումնասիրության վերաբերյալ ելույթներ ունեցան և իրենց դիտարկումները ներկայացրեցին, գավաճառների ազգային ասոցիացիայի նախագահ, «Բուկինիստ» գրատան տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը, «Գիտանք» հրատարակչատան տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանը և «Գելապ ինթերնեշընլի» տնօրեն Արամ Նավասարդյանը: Բոլոր բանախոսներն իրենց նկատառումները հայտնեցին ուսումնասիրության արդյունքների մասին` հատկապես կարևորելով փորձագետների և ողջ ազգաբնակչության դերը` ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի ակտիվացնելու գործում:



Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ