25
Nov
Մամլո հաղորդագրություն` ընթերցանությունը և երիտասարդությունը թեմայով

Հանրային քննարկում  «Ընթերցանությունը և երիտասարդությունը» թեմայով

«Գրքի հարթակ» ծրագիրը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան հրավիրում են Ձեզ մասնակցելու «Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների» և երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը զարգացնելու խնդիրներին նվիրված հանրային քննարկմանը, որը տեղի կունենա` 

  2013 թվականի նոյեմբերի 28-ին,
ժամը 14:00-16:00 (ներառյալ ընդունելությունը)
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրադարանում
(Թումանյան 42) 

Կներկայացվեն և կքննարկվեն երիտասարդության ընթերցողական նախասիրությունների, ընթերցելու նկատմամբ նրանց վերաբերմունքի և ազգային ավանդույթների, ինչպես նաև ընթերցանության առկա իրավիճակի ու նրա բարելավման տարաբնույթ խնդիրները, որոնք ներառված են ՀԱԱ ՀԿ-ի կողմից իրականացված «Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության» մեջ: Այդ հետազոտությունը, ինչպես նաև նրա արդյունքների փորձագիտական մեկնաբանությունները կազմվել են Հայաստանի ազգաբնակչության ներկայացուցչական ընտրանքի ֆոկուս-խմբային քննարկումների և քանակական ու որակական հարցումների հիման վրա: Ուսումնասիրությունն առկա է այստեղ`հայերեն և անգլերեն.

ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ ԾՐԱԳԻՐՆ աջակցում է հմտությունների զարգացմանը,միջազգային ցանցերի կառուցմանը և Եվրոպական միության հարևան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում առողջ,կայուն և գրքի բաց մշակույթի ստեղծման համար խելացի քաղաքականությունների ստեղծմանը։ Այն Next Page հիմնադրամի նախագիծն է, որը համագործակցում է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան), Վրաց գրահրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի (Վրաստան), Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) հետ՝ Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ:

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել 
«Գրքի Հարթակ» նախագծի հայաստանյան համակարգող, 
Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն 
Վահան Խաչատրյանին 
 
ՀՀ, Երևան, Բաղրամյան 24գ, 3-րդ հարկ
Հեռախոս. (374-10) 56 39 02,  (374-91) 40 93 25

Հայաստանի ԵՄ Պատվիրակություն. 
Հեռախոս.374 (10) 54 64 94 
Ֆաքս.374 (10) 54 64 95
Emails: Delegation-Armenia@eeas.europa.eu

 

Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ