11
Dec
Dec
Հանրային քննարկում «Ընթերցանությունը և երիտասարդությունը» թեմայով
2013 թվականի նոյեմբերի 28-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրադարանում «Գրքի հարթակ» ծրագիրը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան
կազմակերպել էին «Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների» և ընթերցանության նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունը զարգացնելու խնդիրներին նվիրված հանրային քննարկում: ՀԱԱ ՀԿ գործադիր
տնօրեն, «Գրքի հարթակ» ծրագրի տեղական համակարգող Վահան Խաչատրյանի բացման խոսքից հետո, միջոցառման մոդերատոր Աննա Չուլյանն անդրադարձավ «Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության» մեջ
երիտասարդության շրջանում ընթերցանության զարգացմանն ու գրքի նկատմամբ հետաքրքրության վերականգնմանն առնչվող խնդիրներին:
Ազգային մանկական գրադարանի տնօրեն, ծրագրի փորձագետ Ռուզան Տոնոյանն իր ելույթում ներկայացրեց ՀԱԱ ՀԿ-ի պատվերով Սենսեյ մարկետինգի ակադեմիայի իրականացրած
«Ընթերցանության ոլորտի ուսումնասիրությունը»՝ առանձնացնելով ընթերցելու նկատմամբ երիտասարդության մոտ ձևավորված մոտեցումներին, ընթերցանության առկա իրավիճակին ու նրա բարելավմանն առնչվող
հարցադրումները:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հանգամանորեն պատմեց ընթերցանության զարգացման գործում տպագիր և էլեկտրոնային միջոցների դերի ու նշանակության,
ինչպես նաև արտերկրում նկատվող գործընթացների մասին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, մ.գ.թ., դոցենտ Նաիրա Տողանյանը ներկայացրեց նախարարության կողմից գրքի և
ընթերցանության արդի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, կոնկրետ օրինակներով մասնակիցներին ներկայացրեց ձեռքբերված արդյունքները:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր-նախագահ, բանաստեղծ Կարեն Անտաշյանին: Նա ներկայացրեց երիտասարդության նախասիրություններին
առնչվող իր տեսակետները՝ գեղարվեստական գրականության ընտրության, ձեռքբերման և ընթերցման հարցերում, խոսեց ընթերցման իր անձնական փորձի մասին, հետաքրքիր առաջարկություններ արեց գրքի նկատմամբ
երիտասարդության վերաբերմունքը փոխելու, գիրքը նրանց մոտեցնելու մասին:
Այնուհետև հետաքրքիր զրույց ծավալվեց ներկաների մասնակցությամբ: Նրանց կարծիքով նման քննարկումները մեծապես նպաստում են ընթերցանության տագնապալի վիճակի բարելավմանը,
գրքի ոլորտի մարդկանց՝ հեղինակների, հրատարակիչների, գրադարանավարների ու ընթերցողների համագործակցությանը:
Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան