Կառուցվածքը


Նախագիծը ղեկավարվում է Next Page Foundation-ի կողմից` նրա գործադիր խորհրդի և Գրքի հարթակ նախագծի վարչության օգնությամբ, որոնք վերահսկում են ծրագրի իրականացման գործընթացն ու որոշումներ են կայացնում այն հարցերի շուրջ, որոնք ընդգրկված չեն Next Page հիմնադրամի և նախագծի հիմնական աջակից Եվրոպական Հանձնաժողովի միջև կնքված պայմանագրում:


Խորհրդատվական հանձնաժողովներ

Գրքի ոլորտի գլխավոր շահառուների հետ մտքերի մշտական ​​փոխանակումից և խորհրդակցություններից բացի յուրաքանչյուր տեղական գործընկեր կազմակերպություն հիմնում է տեղական խորհրդատվական հանձնաժողովներ`նախագծի հետ առնչվող որոշակի թեմատիկ հարցերի շուրջ խորհրդակցելու և զարգացման գաղափարները ներկայացնելու նպատակով: Ներկայումս գործում է վեց հանձնաժողով. երեք երկրներից յուրաքանչյուրում կան «ընթերցանության և ընթերցանության խթանման», «թարգմանությունների և թարգմանությունների խթանման» թեմաներին առնչվող երկուական հանձնաժողովներ, որոնց գործունեությունը կապված է  նախագծի միջոցառումների հետ:  

Յուրաքանչյուր հանձնաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար հետևել ստորև հղումներին:

Հայաստան:

Հիմնադրամի մասին


Ըստ Next Page հիմնադրամի որդեգրած սկզբունքների` գիտելիքի և տեղեկատվության տիրապետումը վճռորոշ նշանակություն ունի հասարակության կազմավորմանը ազգաբնակչության մասնակցության և միջմշակութային փոխըմբռնման համար Հիմնադրամի գործունեությունը այսպիսով ուղղված է նպաստելու անապահով խմբերի, լեզուների և երկրների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը` գաղափարների գլոբալ երկխոսությանը լիիրավ մասնակցելու համար: Դրան հասնելու նպատակով Next Page-ը էլ ավելի է զարգացնում մշակութային ծրագրերն ու նախագծերը  գրահրատարակչական գործի, ընթերցանության և թարգմանության ոլորտներում:

Սոֆիայի (Բուլղարիա) իր փոքրիկ գրասենյակից և աշխարհի տարբեր երկրների կազմակերպությունների և անհատների հետ համագործակցելով` Հիմնադրամը հանդես է որպես մշակութային միջնորդ Եվրոպական Միության և Հարավային միջերկրածովյան տարածաշրջանի ու եվրոպական հարևանության երկրների միջև: 2001 թ. իր հիմնադրման օրվանից Next Page-ը աջակցել է 20 լեզուներով 271 գրքերի թարգմանությանը, կազմակերպել է հրատարակչական գործին և  թարգմանությանը նվիրված 43 ուսումնասիրություն և հրապարակում, տարբեր տարածաշրջաններում իրեն հոգեհարազատ թեմաներով, համատեղ, ավելի քան 20 ուսուցողական միջոցառումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, հանրային  քննարկումներ և այլ նախագծեր է կազմակերպել և իրականացրել:
Նախագծի աշխատակազմ
Յանա Գենովա
գործադիր տնօրեն
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Յանա Գենովան Next Page հիմնադրամի ղեկավարն է 2001 թվականի սկզբից: Նա մշակել է հրատարակչական դրամաշնորհային նախագծեր, քաղաքականության ուսումնասիրություններ և այլ նախագծեր Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և ՄԵՆԱ մարզում հիմնադրամի աշխատանքի համար: Նա որպես խորհրդատու աշխատել է նաև ԵՀ և մշակութային այլ կազմակերպություններում, Բուլղարիայի և Սոֆիա քաղաքի մշակույթի նախարարությունում:
ygenova@npage.org
Աննա Պորտարսկա
ծրագրի ղեկավար
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Աննա Պորտարսկան Next Page-ի Գրքի հարթակի ղեկավարն է: Նա պատասխանատու է նախագծի հստակ և ժամանակին իրականացման, ինչպես նաև արդյունավետ ֆինանսական կառավարման համար: Նախքան Next Page –ին միանալը Աննան եղել է Բուլղարիայի հրատարակիչների ասոցիացիայի գործադիր տնօրենը, որպես նախագծի ղեկավար և խորհրդատու աշխատել է Բալկանների միջազգային մշակութային նախագծերում և ԵՀ ֆինանսավորած ծրագրերում:
aportarska@npage.org
Դիանա Յոսիֆովա
կապի մենեջեր
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Դիանա Յոսիֆովան Գրքի հարթակի լուրերի և կայքի խմբագիրն է: Նա աշխատում է Next Page հիմնադրամի այլ նախագծերի վրա: Դիանան Բուդապեշտի ԿԵՀ-ում ստացել է պետական քաղաքականության մագիստրոսի, իսկ Սոֆիայի համալսարանում` եվրոպական ուսումասիրությունների բակալավրի կոչումներ:
dyosifova@npage.org
Արևիկ Աշխարոյան
տեղական ղեկավար-Հայաստան
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Արևիկ Աշխարոյանը Հայ գրականության հիմնադրամի գործադիր տնօրենն է և Առաջին հայկական գրական գործակալության հիմանդիրը: Ունենալով միջազգային և պետական ոլորտի կառավարման զգալի փորձ` Արևիկը այժմ հանձն է առել հայ գրականության առաջխաղացման գործանթացը և Հայաստանում գրքի ոլորտի զարգացման խթանումը: Արևիկը նաև աշխատել է որպես մշակութային ղեկավար պետական և մասնավոր պարի խմբերում: Նրա մեծագույն նվաճումներից է Հայ գրականության հիմնադրամի գաղափարի ձևավորումը և դրա ստեղծումը: 2013թ.-ի դեկտեմբերից Հայ գրականության հիմնադրամը դարձավ Գրքի հարթակ նախագծի հայաստանյան գործընկերը և Արևիկ Աշխարոյանը ստանձնեց ծրագրի ղեկավարի պաշտոնը:
arevik@1litagency.am
Լիաննա Աղամյան
Տեղական ասիստենտ-Հայաստան
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Լիաննա Աղամյանը Հայ գրականության հիմնադրամի ծրագրերերի ղեկավարն է և Գրքի հարթակ նախագծի ծրագրի օգնականը: Նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» բաժինը ստանալով մագիստրոսի կոչում: Մինչ անցնելը աշխատանքի Հայ գրականության հիմնադրամում, նա աշխատել է իտալական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում, որպես արտաքին կապերի համակարգող:
lianna@literature.am
Salome Maghlakelidze
տեղական ղեկավար-Վրաստան
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Salome Maghlakelidze is an executive director at the Georgian Publishers and Booksellers Association (GBPA). Before joining the Book Platform and the GPBA she has worked as a copyright manager at a publishing house, as a deputy head of a public school and as an HR manager at an international organization. Salome has an educational background in Editing and Publishing (BA) and Education Management (MA), she is now PhD candidate in Education Sciences. She has also conducted lectures and seminars in Adult Education at Tbilisi State University.
projects@gpba.ge
Nino Kiknadze
Տեղական ասիստենտ-Վրաստան
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Nino Kiknadze works as an Executive Director Assistant at Georgian Publishers and Booksellers Association (GPBA) and Book Platform project assistant in Georgia. She holds BA in Fine Arts and continues her MA in Media Management. Before joining GPBA, she worked in several NGOs and different cultural organizations in Georgia and at Center for Jewish Culture and Education in Poland.
info@gpba.ge
Iryna Lepska
տեղական ղեկավար-Ուկրաինա
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Iryna is Development and International Relations Director at Publishers Forum-Lviv, has been working for the company since 2010. She has experience in organizing the Lviv International Book Fair & Literature Festival and Lviv International Children Festival (since 2010), Context Festival in 2012, and other literature-related projects. Iryna holds an MA in Psychology and an MA in Management of educational institutions.
ilepska@bookforum.com.ua
Khrystyna Mykhailiuk
Տեղական ասիստենտ-Ուկրաինա
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Khrystyna Mykhailiuk is the Book Platform local assistant in Ukraine. She holds an MA in English Language and Literature. Previously Khrystyna has worked as a translator and a Foreign Students’ Department manager of the company “Lucky Star Travel”. She has gained experience in establishing educational connections with countries of Asia, Africa and the European Union. Khrystyna has also contributed to the organization of poetry readings and intellectual tournaments of Western Ukraine.
k.mykhailiuk@bookforum.com.ua
Վահան Խաչատրյան
Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն
սեղմել մանրամասն տեղեկությունների համար
Վահան Խաչատրյանը 1998-ին հիմնադրել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան: Նա ղեկավարել և իրականացրել է գրքի և հեղինակային իրավունքի հետ կապված տարբեր նախագծեր, մասնակցել է աշխարհի մի շարք երկրների գրքի տոնավաճառներին որպես հայկական տաղավարների կազմակերպիչ: Հայկական BIP ամսագրի գլխավոր խմբագիրն է: Հրատարակել է մի շարք գրքեր գրքարդյունաբերության և հեղինակային իրավունքի վերաբերյալ:
armnpa@netsys.am
Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ